Ժորա Այվազյանը կարիերան կշարունակի ACA-ում

26 Օգոստոսի 2025, 20:45

Սպորտ

Թեթև քաշային հայ մարտիկ Ժորա Այվազյանը, ով ավելի վաղ հանդես էր գալիս Bellator-ում, պայմանագիր է կնքել Absolute Championship Akhmat (ACA) լիգայի հետ: Նոր պրոմոուշենում նրա նորամուտը նախատեսված է Դուբայում կայանալիք մրցաշարում:

Այվազյանի վերջին մենամարտը տեղի է ունեցել 2024 թվականի սեպտեմբերին Սան Դիեգոյի Bellator մրցաշարում, որտեղ նա մրցավարների միաձայն որոշմամբ վստահ հաղթանակ է տարել Յանսի Մեդեյրոսի նկատմամբ:

Հիմա եթերում