Ժորա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության հաղթող
27 Հոկտեմբերի 2024, 15:17
Ժորա Գրիգորյանը (55 կգ քաշային կարգ) հաղթող է ճանաչվել Լեհաստանի Ռաշին քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում։
Ժորան երկու վարժությունում ցույց է տվել ընդհանուր 233 կգ արդյունք (103+130)՝ երեք կիլոգրամով առաջ անցնելով Թուրքիայի արծաթե մեդալակիր Ռամազան Յըլմազից։
Մեկ այլ հայ ծանրորդ՝ Սեյրան Խուդանյանը, զբաղեցրել է 5-րդ տեղը (224 կգ):