Ժորա Հակոբյանը հաղթանակով մեկնարկեց Տոկիայում կայացած K-1 2025 Գրան-պրիում

07 Սեպտեմբերի 2025, 20:00

Սպորտ

Սեպտեմբերի 7-ին Տոկիոյում կայացել է K-1 World MAX 2025 մրցաշարը, որտեղ հայ կիկբոքսեր Ժորա Հակոբյանը տպավորիչ հաղթանակ է գրանցել։

Գրան-պրիի առաջին մենամարտում Հակոբյանը մրցել է Սամոայի ներկայացուցիչ Ջոնաթան Այուլուի հետ և հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ։ Բոլոր երեք դատավորները հաղթանակը տվել են հայ մարզիկին՝ 30:26, 30:27, 30:28։

Հիմա եթերում