Անդառնալիության կետն անցել է ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի համար. Դմիտրի Ժուրավլյով
09 Դեկտեմբերի 2024, 23:05
Ռուս քաղաքագետ Դմիտրի Ժուրավլյովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե «ՀԱՊԿ վերադառնալու անդառնալիության կետն անցել են»։
«Չեմ կարծում, որ Հայաստանի համար անդառնալիության կետն անցել է, այդ կետն անցել է Փաշինյանի համար: Նա իր համար որոշեց, որ Հայաստանի համար միայն մեկ ճանապարհ կա դեպի Արևմուտք։ Եվ այս պայմաններում Ռուսաստանի հետ միասնական ռազմական կազմակերպության մեջ մտնելը նրան խանգարում է։ Նա իր հայացքն ուղղել է Եվրամիության կողմը, և, ամենայն հավանականությամբ, առանց ՆԱՏՕ-ի նա չի մտնի Եվրամիություն, իսկ ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի անդամ լինելը ինչ-որ տեղ շատ խորամանկ է։
Բայց սա ինչ-որ օբյեկտիվ «անդառնալիության կետ» չէ: Տեղի ունեցավ մի բան, որը հնարավոր չէ ուղղել: Սա սուբյեկտիվ դիրքորոշում է։ Այսպես է ընկալվում քաղաքականությունը կոնկրետ այդ քաղաքական գործչի կողմից։ Դե ինչ արած։ Նա արևմտամետ է, նա Ռուսաստանի համար չէ, Ռուսաստանի հետ դաշինքի կողմնակից չէ։ Ժողովուրդն է ընտրել նրան։ Չեմ կարող ասել, որ նրանք խելամիտ ընտրություն են կատարել, բայց դա իրենց ընտրությունն է»,- կարծում է փորձագետը։
Ըստ Alpha News-ի զրուցակցի՝ եթե ռուսական ստորաբաժանումները դուրս գան Գյումրիի 102-րդ ռազմաբազայից, ապա դրանք կփոխարինվեն արևմտյան զորամասերով, այսինքն՝ բուն բազան կմնա։
«Ռուսական զորամասերը Գյումրիի ռազմակայանից կհեռացվեն։ Եվ դրանից հետո ստիպված կլինեք այնտեղ հրավիրել մեկ ուրիշին։ Քանի որ Հայաստանն իրեն առայժմ չի կարող պաշտպանել, ինչն էլ ցույց տվեց վերջին պատերազմը։ Իսկ թե ով կլինի այդ ուրիշը՝ ամերիկացիները, թե ֆրանսիացիները, ես չեմ կարող ենթադրել։ Բայց դա խաղաղություն և կարգուկանոն չի ավելացնի»,- եզրափակել է Ժուրավլյովը։