Ժողովո՛ւրդ, զարթնե՛ք, աղետը ձեր դուռն էլ է թակելու․ Տիգրանուհի Սարգսյան
24 Սեպտեմբերի 2023, 23:00
Մենք կորցնում ենք Արցախը, և 120․000 հայ վտանգի առաջ է։ Մոնթեն էր ասում, որ չկա Արցախ, չի լինի և Հայաստան։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց Տիգրանուհի Սարգսյան, որը պնդում էր՝ չէր կարող տանը նստել այս օրհասական պահին։
«Եթե այս ժողովուրդը նստել է տանը, համակերպվել է Արցախի կորստի հետ, կմնա նաև առանց Հայաստան։ Մենք չենք կարող չպահանջել Նիկոլի հրաժարականը, քանի որ գիտակցում ենք՝ նա հենց այս նպատակով էր եկել իշխանության։ Ժողովո՛ւրդ, զարթնե՛ք, աղետը ձեր դուռն էլ է թակելու»,- ասաց ցուցարարը։