Ժողովուրդն ատում է Փաշինյանին Արցախը հանձնելու համար․ Ալեքսան Ալեքսանյան

18 Հոկտեմբերի 2025, 18:48

Քաղաքականություն

Ինչ հեռանկար ունի Հայաստանն այս իշխանությունների հետ, իհարկե, ո՛չ մի։ Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «Մեր ձևով» շարժման նախաձեռնությամբ կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարել է Ալեքսան Ալեքսանյանը։

«Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունը չեն տիրապետում իրավիճակին։ Ժողովուրդn ատում է նրան հույս արթնացնելու և չարդարացնելու համար։ Ատում է ոչմիթիզական դիրքավորման և Արցախը հանձնելու համար, ատում է ժողովրդին տուգանքի մատերիալ սարքելու համար, իսկ այսօր արդեն՝ բոլորիս սրբությունների դեմ գնալու համար»,-նշել է նա։

Նրա խոսքով՝ մեղավոր հրահանգը կարող է հնչել ամեն րոպե, և ամեն րոպե պետք է պատրաստ լինել՝ կանգնելու եկեղեցու կողքին։