«Ժողովուրդների բարեկամություն» փառատոնը բացվել է հայ արտիստների ելույթներով
16 Հուլիսի 2023, 08:30
Ռուսաստանի և ԱՊՀ ժողովուրդների ազգային հյուրընկալության «Ժողովուրդների բարեկամություն» փառատոնի համերգային մասը, որն այսօր բացվել է Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում, սկսվել է հայ ստեղծագործական կոլեկտիվների և արտիստների ելույթներով: Այս մասին հայտնում է Կրասնոդարի երկրամասի ՌՀՄ տելեգրամյան ալիքը:
Այս մասշտաբային միջոցառումը կազմակերպվում է Ռուսաստանի հայերի դաշնային ազգային-մշակութային ինքնավարության, Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի և Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ:
Փառատոնի ծրագիրը բազմազան է և ներառում է ընդարձակ համերգային մաս, ազգային թատրոնների փառատոն, ցուցահանդեսներ Ռուսաստանի էթնոմշակութային բազմազանության թեմայով, ֆուտբոլի ազգամիջյան մրցաշար և մի շարք այլ միջոցառումներ, որոնք նախատեսված են տարբեր սոցիալական և տարիքային խմբերի համար: Փառատոնի շրջանակներում անցկացվում են նաև միջոցառումներ, որոնք նվիրված են Ռուսաստանի մշակութային ժառանգության պահպանմանը:
Ակնկալվում է, որ փառատոնին կմասնակցեն Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում բնակվող ավելի քան 80 ազգությունների ներկայացուցիչներ: