«Ժողովուրդը պետք է հասկանա, որ թուրքերին չպետք է հող հանձնել, նա պետք է կռվի». Alpha News-ի հարցումը
09 Օգոստոսի 2023, 18:28
Alpha News-ը հարցում է անցկացրել Երևանի, Մոսկվայի և Լոս Անջելեսի հայերի շրջանում՝ պարզելու, թե համաձա՞յն են այն պնդման հետ, որ Հայաստանում և Սփյուռքում պետք է լայնամասշտաբ համաժողովրդական շարժում սկսվի՝ ի պաշտպանություն Արցախի։ Հարցվածների մեծ մասը նշել է, որ Արցախը ունի համընդհանուր աջակցության կարիք, և հայ ժողովուրդը պետք է արթնանա քնից ու ոտքի կանգնի։
«Միանշանա՛կ, զարթոնք է պետք։ Եթե այս իշխանությունները միջակ են ու ոչինչ անել չեն կարող, պետք է գա նոր իշխանություն, որ կվերականգնի Արցախի սուբյեկտիվությունը»,- ասել է Հայաստանի մայրաքաղաքի բնակիչներից մեկը։
«Այո՛, հանուն Արցախի պետք է համաժողովրդական շարժում սկսել», «Արցախի ժողովուրդը մերն է, նա էլ պետք է մարդավարի ապրի, մինչև ե՞րբ է սա շարունակվելու», «Հանուն Արցախի պետք է պատրաստվել պատերազմի», «Ոչ մի հարց առանց զայրույթի չի լուծվի, ես միանշանակ կողմ եմ», «Ժողովուրդը պետք է հասկանա, որ թուրքերին չեն կարող հանձնել իրենց հողերը, պետք է ոտքի կանգնեն և պայքարեն իրենց երկրի, իրենց հողի համար», «Առաջին հերթին պետք է փոխել այս իշխանությունը, և հետո, կարելի է սեղանի շուրջ նստել և պայմանավորվել»,- այսպես են պատասխանել Alpha News-ի հարցման մասնակիցները: