Ջին Ավագյանի կինը ամրագրել է ամբողջ հյուրանոցը՝ իր ծննդյան տարեդարձը նշելու համար

10 Հունվարի 2025, 19:10

Հայեր

Հայտնի գործարար և նախկին մոդել, դերասան, օպերատոր և պրոդյուսեր Ջին Ավագյանի կինը՝ Վիկտորիա Ունիկելը, մի ամբողջ հյուրանոց է ամրագրել ԱՄՆ-ում՝ իր ծննդյան տարեդարձը լիակատար լռության և մենության մեջ նշելու համար։ Նա ավելի քան 20 հազար դոլար է ծախսել հյուրանոցում 24 ժամ մնալու համար։ Այս մասին Ունիկելը պատմել է սոցցանցերում՝ հիացմունք հայտնելով մասնավոր լողափում մեդիտացիան վայելելու հնարավորության համար։

Նա նշել է, որ ամուսնու ընկերակցությամբ կարողացել է հանգստանալ և վայելել բնության ձայները ՝ առանց որևէ խոչընդոտ զգալու:

«Ես ամբողջ հյուրանոցը պատվիրել եմ իմ ծննդյան օրվա համար։ Դա զվարճալի էր և թույլ տվեց ինձ խուսափել աղմկոտ երեխաներից, եռուզեռից: Ես հանգստացա լողափին և լողավազանի մոտ, այցելեցի ռեստորան, զբոսնեցի։ Բայց այն, ինչ ինձ ամենից շատ դուր էր գալիս, լողափում հանգստանալն էր: Ամբողջ հյուրանոցի ամրագրումն ինձ ազատեց այն խառնաշփոթից, որ սովորաբար լինում են հյուրանոցներում և որն ինձ դուր չի գալիս»,- գրել է նա։