Ջոն Չուկասյանն արժանացել է «Տարվա երաժիշտ» կոչմանը
03 Հուլիսի 2024, 19:24
«Չուկասյան» հայկական համերգային և բանահյուսական համույթի հիմնադիր և տնօրեն Ջոն Չուկասյանն ընդգրկվել է Ֆրեզնոյի երաժշտության փառքի սրահում (Valley Music Hall of Fame): Այս մասին հայտնում է Asbarez-ը։
Չուկասյանը ճանաչվել է նաև «Տարվա երաժիշտ»։
Ջոն Չուկասյանը կնոջ՝ Բարբարայի հետ հիմնել է համույթ, որը զբաղվել է Արևելյան և Արևմտյան Հայաստանի կորսված ու մոռացված երգերի, պարերի որոնմամբ ու ձայնագրմամբ։
Չուկասյանի անսամբլը թողարկել է 5 ալբոմ, որոնք պահվում են Վաշինգտոնի Սմիթսոնյան գրադարանում: