Ջորջ Բայրոն՝ Հայաստանով տոգորված անգլիացին

22 Հունվարի 2024, 22:28

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Այսօր լրանում է անգլիացի մեծ բանաստեղծ Ջորջ Գորդոն Բայրոնի և հայ ժողովրդի հավատարիմ բարեկամի ծննդյան 236-ամյակը։

Ջորջ Բայրոնը անգլիացի բանաստեղծ է, որի անունով է կոչվում համաշխարհային գրականության մի ամբողջ ուղղություն։

Բայրոնը վարում էր ակտիվ կենսակերպ, շատ էր ճամփորդում, այցելում էր Հունաստան, Իսպանիա, Պորտուգալիա, և ճամփորդության արդյունքը եղավ «Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը» պոեմը։ Սա ռոմանտիկ պատմություն է մի ճանապարհորդի մասին, որ հիասթափություն է ապրել իրեն շրջապատող աշխարհից։ Պոեմի գլխավոր հերոսը հեղինակի արտացոլումն է, նրա ապրումներն ու վշտերը։

Ճակատագրի բերումով 1816 թվականի նոյեմբերի 13-ին Ջորջ Բայրոնը հայտնվել է Մխիթարյան վանքում գտնվող Սուրբ Ղազար կղզում և անմիջապես սիրահարվել այս մեկուսացված կղզուն, որում մարդիկ զբաղված էին բացառապես հոգևոր աշխատանքով։

Վանքում բանաստեղծը ընկերացել է վանական Պասկալ Օշերի (Հարություն Ավքերյան) հետ, որը Ջոն Միլթոնի «Կորուսյալ դրախտի» հայերեն թարգմանիչն է, հայերեն և անգլերեն դասագրքերի հեղինակը։ Հետագայում Հարություն Ավքերյանը Բայրոնին հիշել է որպես «կայտառ ու շփվող, փայլուն աչքերով երիտասարդի»։

Բայրոնը խորհուրդներ է տվել Պասկալին Օշերին քերականության դասագրքի վրա աշխատելիս, իսկ վերջինս նշանավոր բանաստեղծին հայերենի դասեր է տվել, աշխատասենյակ է տրամադրել և ուղղումներ արել Մովսես Խորենացու «Հայոց Պատմություն» աշխատությունից արված նրա թարգմանություններում։

Բայրոնն իր ողջ կյանքի ընթացքում կարոտով հիշում էր իր առանձնացած ու հանգիստ օրերը Սուրբ Ղազար կղզում։

Ահա թե ինչ է գրել հանճարեղ բանաստեղծը Հայաստանի և հայերի մասին.

«Ես սովորել եմ հայերի լեզուն, որպեսզի հասկանամ ինչ լեզվով էին խոսում աստվածները, քանզի հայոց լեզուն աստվածների լեզուն է, և Հայաստանն աստվածների հայրենիք է, աստվածներն էլ ծնունդով Արարատյան դաշտից են։ Երկրագնդի վրա չկա որևէ այլ երկիր, որն այնքան լի լինի հրաշքներով, որքան հայերի երկիրը․․․»: