Ջորջո Բալիվի. Հայկական արմատներով իտալացի բժիշկը

19 Հոկտեմբերի 2024, 23:27

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Ջորջո Բալիվին հայկական ծագումով իտալացի բժիշկ և գիտնական է, որին ժամանակին անվանում էին «Նոր Հիպոկրատ» և «Հռոմի Հիպոկրատ»։

Ջորջո Բալիվին ծնվել է 1668 թվականին Դուբրովնիկում՝ Բալկանյան թերակղզու հյուսիս-արևմուտքում։ Հայրական կողմից Բալիվին հայ էր, իսկ ծննդյան ժամանակ ազգանունը Արմենո էր։ Նրան որդեգրել է հայտնի բժիշկ Պիերո Անջելո Բալիվին, ով էլ նրան տվել է իր ազգանունը։

Ջորջոն ստացել է իր բժշկական կրթությունը և գիտական աստիճանը Սալեռնոյում և աշխատել որպես բույսերի և կենդանիների մանրադիտակային անատոմիայի հիմնադիրներից մեկի՝ Մարչելլո Մալպիգիի օգնականը Բոլոնիայում։ Բալիվին շատ է ճանապարհորդել Իտալիայում՝ աշխատելով Պադովայի, Վենետիկի, Ֆլորենցիայի, Բոլոնիայի հիվանդանոցներում, ինչպես նաև Հոլանդիայում և Անգլիայում:

Նա նաև Հռոմի պապ Իննոկենտիոս XII-ի, իսկ ավելի ուշ՝ Կղեմես XI-ի անձնական բժիշկն էր։ 1698 թվականին Ջորջոն ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ։ 1698 թվականին Ջորջիոն ընտրվել է Լոնդոնի Թագավորական ընկերության անդամ։ 1696 թվականին Բալիվին հրատարակել է իր հիմնական գիրքը ՝ «De praxi medica» («Բժշկական պրակտիկայի մասին»)։ Հարկ է նշել, որ նրա աշխատանքները մեծ նշանակություն են ունեցել բժշկության զարգացման համար։

Բալիվիի «Opera omnia» աշխատությունը բազմիցս հրատարակվել է լատիներեն, ինչպես նաև թարգմանվել եվրոպական լեզուներով։ Ֆրանսիական ակադեմիան գիտնականին դարձրել է իր պատվավոր անդամ։ 1699 թվականից անդամակցել է Հռոմի Արկադյան ակադեմիային։
Ջորջո Բալիվին կյանքից հեռացել է 38 տարեկան հասակում 1707 թվականին Հռոմում։