Ջորջիո Պետրոսյանն առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Նասեր Բունգաբին
02 Դեկտեմբերի 2024, 18:47
Հայազգի լեգենդար բռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը Իտալիայի Միլան քաղաքում անցկացված «PetrosyanMania» մրցաշարի գլխավոր մենամարտի առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Նասեր Բունգաբին։
Սա մարզիկի կարիերայում 114-րդ հաղթանակն էր։ Այսպիսով, նա պահպանել է Wako Pro վարկածով քիքբոքսինգի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Ջորջիո Պետրոսյանը հայազգի մարզիկ է, ով հանդես է գալիս քիքբոքսինգ և մուայ թայ մարզաձևերում։ Հայտնի է ««Դոկտոր» կեղծանվամբ։ Նա մարզվում է Satori Gladiatorium Nemesis ակումբում մարզիչ Ալֆիո Ռոմանուտի ղեկավարությամբ։ Պետրոսյանը K-1 MAX Grand Prix-ի կրկնակի հաղթող է, Glory World Series և ONE Championship Grand Prix-ի հաղթող և Bellator Քիքբոքսինգի չեմպիոն: