Ջորջիո Պուլասը հրաժարվել է Արման Ծառուկյանի հետ ռևանշ գոտեմարտից

04 Մարտի 2026, 14:45

Սպորտ

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցնող և Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Արման Ծառուկյանին պարտված Ջորջիո Պուլասը հրաժարվել է ռևանշ գոտեմարտից, որը պետք է տեղի ունենար մարտի 11-ին Բրազիլիայում Hype Fighting Championships-ի կազմակերպած ըմբշամարտի մրցաշարում:

Այս մասին հայտնել է Պուլասը, նշելով, որ այդ որոշմանն է եկել Real American Freestyle լիգայի նախագահ Չադ Բրոնշտեյնի խնդրանքով:

Այս պահին ռևանշ գոտեմարտի անցկացման նոր օրն ու վայրը դեռ չի հայտարարվել։

Հիմա եթերում