Ջուլիա Սեդեֆջյանն իր հեղինակային ուտեստը կներկայացնի Salon du BON – 2025 փառատոնին

15 Հոկտեմբերի 2025, 23:03

Հայեր

Ֆրանսահայ հայտնի խոհարար Ջուլիա Սեդեֆջյանը շեֆ-խոհարարների թվում է, ովքեր կներկայացնեն իրենց հեղինակային ուտեստները Salon du BON – 2025 փառատոնին։
Գաստրոնոմիական փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 18-ից 20-ը Փարիզի Grande Halle de la Villette-ում։

21-ամյա Ջուլիա Սեդեֆջյանը 2016 թվականին դարձել է Ֆրանսիայի ամենաերիտասարդ շեֆ-խոհարարը, որն արժանացել է հեղինակավոր Michelin ուղեցույցի աստղին։ Իսկ 2018-ին Ջուլիան Փարիզում բացել է իր սեփական «Baieta» ռեստորանը, որը 2025 թվականի հուլիսին նույնպես արժանացել է Michelin Guide-ի աստղին։