Ջուլիա Սեդեֆջյանը՝ «Rock en Seine 2025»-ի հրավիրված շեֆ խոհարարների թվում

23 Օգոստոսի 2025, 00:12

Մշակույթ

Ֆրանսահայ շեֆ խոհարար Ջուլիա Սեդեֆջյանը չորս խոհարարների թվում է, որոնք հրավիրվել են ներկայացնելու իրենց հեղինակային ուտեստները «Rock en Seine 2025» հեղինակավոր փառատոնում։

Միջոցառումն անցկացվում է օգոստոսի 20-24-ը Փարիզից ոչ հեռու գտնվող և Եվրոպայի ամենագեղեցիկներից մեկը ճանաչված Domaine National de Saint-Cloud գեղատեսիլ այգու տարածքում։

Հիշեցնենք, որ 2016-ին Ջուլիան 21 տարեկանում դարձել է Ֆրանսիայի ամենաերիտասարդ շեֆ խոհարարը, որն արժանացել է Միշլենի աստղի։ Երկու տարի անց նա Փարիզում բացել է իր սեփական «Baieta» ռեստորանը, որը 2025 թվականի հուլիսին ստացել է Michelin աստղ։

Հիմա եթերում