Ջութակահար Աշոտ Խոյեցյանը ելույթ կունենա Մուրմանսկում
27 Հունվարի 2025, 12:20
Մուրմանսկի մարզային ֆիլհարմոնիայում փետրվարի 15-ին տեղի կունենա Art Cinema Ensemble կոլեկտիվի համերգը, որի հիմնադիրը ջութակահար Աշոտ Խոյեցյանն է:
Ծրագրում կհնչեն կոմպոզիտորներ Նինո Ռոտայի, Հենրի Մանչինիի, Էնիո Մորիկոնեի, Ջոն Ուիլյամսի, Ջեյմս Նյուտոն Հովարդի ֆիլմերի համար գրված սաունդթրեքերը, ինչպես նաև Աշոտ Խոյեցյանի հեղինակային երաժշտությունը:
Անսամբլի կազմում են Աշոտ Խոյեցյանը (առաջին ջութակ, գեղարվեստական ղեկավար), Նիկոլայ Մանկոն (երկրորդ ջութակ), Իլյա Դոսյակը (թավջութակ), Ռոման Ռուդոմետովը (դաշնամուր), Սերգեյ Դուդեցկին (հարվածային գործիք):