Ջութակահար Հայկ Կազազյանը ելույթ կունենա Պրիմորիեում կայանալիք միջազգային փառատոնին

07 Մարտի 2024, 09:40

Մշակույթ

Պրիմորիեում տեղի կունենա «Հեռավոր Արևելյան գարուն» խորագիրը կրող դասական երաժշտության փառատոնը։ Միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա մարտի 22-ին Պրիմորսկի շրջանային ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում: Այս մասին գրում է vladnews.ru-ն:

Փառատոնին կմասնակցեն հայտնի երաժիշտներ ու երաժշտական խմբեր, այդ թվում՝ մենակատար, միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Հայկ Կազազյանը Հայաստանից։