Ջութակահար Հայկ Կազազյանը ելույթ կունենա «Ruskeala Symphony-2024» միջազգային երաժշտական փառատոնում

20 Հուլիսի 2024, 10:34

Մշակույթ

Հայ երաժիշտ, ջութակահար, Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի մենակատար, ռուսական և միջազգային մրցույթների դափնեկիր Հայկ Կազազյանը կմասնակցի «Ruskeala Symphony-2024» միջազգային երաժշտական փառատոնին, որը տեղի կունենա հուլիսի 26-ին և 27-ին Կարելիայի Հանրապետությունում։

Ակադեմիական, փոփ, ջազի և էթնիկ երաժշտության աստղեր կգան «Ռուսկեալա» լեռնային այգի (Կարելիայի Հանրապետություն, Սորտավալայի շրջան):

Այս տարի փառատոնի ծրագիրը ներառում է 10 համերգ երկու օրվա ընթացքում: