Ջութակահարներ Նարինե Նանայանն ու Մարիաննա Տերտերյանը ելույթ կունենան Մոսկվայում

22 Դեկտեմբերի 2024, 12:16

Մշակույթ

Մոսկվայի «Նիկո» պատկերասրահում տեղի կունենան համերգներ, որոնց ընթացքում փետրվարի 6-ին ելույթ կունենան նաև միջազգային մրցույթների դափնեկիրներ Նարինե Նանայանը (ջութակ) և Աննա Ցագարելին (դաշնամուր): Կհնչեն լեգենդար կոմպոզիտոր Գիա Կանչելիի «Պարզ երաժշտություն դաշնամուրի համար» և Սերգեյ Ախունովի ստեղծագործությունները։

Փետրվարի 11-ին էլ տեղի կունենա «Թեթև հպումների արվեստը» համաշխարհային պրեմիերան՝ Մարիաննա Տերտերյանի և Գլեբ Դոնցովի կատարմամբ։ Համերգային ծրագրում ընդգրկված են Ժան-Մարի Լեկլերի, Ռեյնգոլդ Գլիերի, Արթուր Հոնեգերի և այլոց ստեղծագործությունները։