Կալիֆոռնիան համաշխարհային տնտեսության կարևոր դերակատար է․ Ֆիոնա Մա

17 Դեկտեմբերի 2025, 00:00

Քաղաքականություն

Կալիֆոռնիա նահանգը շատ կարևոր դեր է խաղում համաշխարհային տնտեսության և քաղաքականության մեջ։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի գլխավոր գանձապահ Ֆիոնա Ման։

«Կալիֆոռնիան ունի աշխարհի 4-րդ խոշորագույն տնտեսությունը՝ ԱՄՆ, Չինաստան, Գերմանիա, չորրորդ տեղում Կալիֆոռնիա նահանգն է։ Կարծես թե մենք առանձին պետություն ենք, այնպես որ մենք շատ կարևոր դեր ենք խաղում համաշխարհային տնտեսության և քաղաքականության մեջ»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ Կալիֆոռնիան բաց է բիզնեսի համար, տալիս է բազմազան հնարավորություններ, բայց արտադրանքն այնտեղ շատ թանկ է։

Մանրամասները՝ տեսանյութում։