Կալիֆորնիայի հայկական օրենսդրական հանձնախմբի հիմնադրամը նամակ է հղել Բայդենին

09 Հոկտեմբերի 2023, 22:45

Քաղաքականություն

Կալիֆորնիայի հայկական օրենսդրական հանձնախմբի հիմնադրամը (Սակրամենտո, Կալիֆորնիա) նամակ է հղել նախագահ Ջո Բայդենին՝ խնդրելով ամեն ջանք գործադրել մարդասիրական օգնություն և խաղաղապահ ծառայություններ ուղարկելու համար, ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին:

Այս հումանիտար ճգնաժամի ժամանակ անհրաժեշտ է անհապաղ օգնություն ԱՄՆ-ից՝ երաշխավորելու, , որ մարդու իրավունքների միջազգային խախտումները չշարունակվեն:

Կից նամակը ստորագրել են սենատորներ Բոբ Արչուլետան, Մարիա Ելենա Դուրազոն, Էնթոնի Պորտանտինոն, Սքոթ Ուիլքը, ասամբլեայի անդամներ Լիզա Կալդերոն, Վենդի Կարիլյոն, Մայք Ֆոնգը, Վինս Ֆոնգը, Լոր Ֆրիդմանը, Ջեսսի Գաբրիելը, Քրիս Հոլդենը, Թոմ Լեքին, Քոթի Պետրին։