Կալիֆոռնիայում ապրող հայը հաղթել է շնաձկանը և փրկել որդուն գիշատիչից

16 Հունիսի 2023, 17:20

Բոլոր

Մի քանի տարի առաջ Կալիֆորնիայի լողափերից մեկում դրամատիկ պատմություն է տեղի ունեցել: րմեն Ազատյան անունով հայ նիզակավորի որդու՝ Գրիգորի վրա է հարձակվել շնաձուկը։

«Նավակ բարձրանալիս հանկարծ լսել եմ Գրիգորի լացի ձայնը և անմիջապես շտապել նրան օգնելու»,- ասել է Արմենը։

Ջրում գտնվող երիտասարդի վրա հարձակվել է հինգ մետրանոց շնաձուկը՝ բռնելով նրա ոտքն ու բաց չթողնելով։

«Անմիջապես լողալով մոտեցա որդուս, երկուսով սկսեցինք ոտքով հարվածել շնաձկան դեմքին, որը փորձում էր կծել նրան»,- պատմել է Ազատյանը։

Գրիգորին հաջողվել է փախչել շնաձկան ծնոտներից և հոր հետ բարձրանալ նավակը: Նրաք երկուսն էլ անվտանգ հասել են ափ:

«Ամեն ինչ ստացվեց, տղաս ողջ մնաց, երջանիկ ավարտ: Միասին հաղթեցինք շնաձկանը»,- ուրախացած ասել է Արմենը։

Հիմա եթերում