«Կալուգայի աշուն» փառատոնում կցուցադրվի Արամ Խաչատրյանի մասին պատմող վավերագրական ֆիլմ

08 Սեպտեմբերի 2024, 16:56

Մշակույթ

Կալուգայի երաժշտության տանը սեպտեմբերի 5-ին մեկնարկել է «Կալուգայի աշուն» արվեստների 18-րդ փառատոնը, որով բացվել է նոր համերգաշրջանը:

Փառատոնի ծրագիրը ներառում է տարբեր համերգներ, կինոդիտումներ և ներկայացումներ, ցուցահանդես:

Ֆիլմերի ցուցադրության շրջանակում հանդիսատեսին կներկայացվի վավերագրական ֆիլմ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործության մասին: