Կալուգայի ձեռներեց Տիգրան Պետրոսովին շնորհակալագրով են պարգևատրել զբոսաշրջության զարգացման գործում ունեցած ավանդի համար
05 Հոկտեմբերի 2024, 10:27
Կալուգայի մարզի մշակույթի և զբոսաշրջության նախարար Պավել Սուսլովը շնորհակալագրով է պարգևատրել Օբնինսկի «Իմպերիալ» հյուրանոցի սեփականատեր Տիգրան Պետրոսովին` տարածաշրջանում զբոսաշրջության ոլորտի զարգացման գործում ունեցած բարձր մասնագիտական ավանդի համար:
Պետրոսովն արդեն 5 տարի է, ինչ մշակում է Կալուգայի մարզում ներքին զբոսաշրջությունը խթանելու իր նախագծերը։