Կալուգայում «Նիժնի Տապռ» չկա, բայց տնտեսությունը կրկնակի գերազանցում է ամբողջ ՀՀ-ի ցուցանիշները. նահանգապետ

19 Հունիսի 2025, 10:53

Քաղաքականություն

Կալուգայի նահանգապետ Վլադիսլավ Շապշան մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որում վերջինս հիշատակել է Կալուգայի գոյություն չունեցող «Նիժնի Տապռ» գյուղը:

«Նման գյուղ մենք չունենք, փոխարենը ունենք Դոբրինո, և այնտեղ ոչ թե հեքիաթներ են, այլ իրական հատուկ տնտեսական գոտի», — նկատել է Շապշան:

Նա նաև ընդգծել է, որ Կալուգայի մարզի արդյունաբերական արտադրանքի ծավալը գրեթե կրկնակի գերազանցում է Հայաստանի նույն ցուցանիշը։ Այս հայտարարությունը հնչել է Փաշինյանի և գործարար Սամվել Կարապետյանի միջև հրապարակային կոնֆլիկտի ֆոնին, որի ընթացքում վարչապետը հորինված գյուղի հետ համեմատությունն օգտագործել է որպես իր հռետորաբանության մաս: