Կալուգայում տեղի կունենա Ռոբերտ Մանուկյանի բեմադրած «Դիմակահանդես» ներկայացման պրեմիերան
18 Սեպտեմբերի 2024, 15:10
Սեպտեմբերի 13-ից 22-ը Կալուգայի տարածաշրջանային կենտրոնում անցկացվում է «Ռուսաստանի ամենահին թատրոնները Կալուգայում» IX համառուսաստանյան փառատոնը: Փառատոնային 10 օրվա ընթացքում հանդիսատեսը և ժյուրին կդիտեն 18 ներկայացում:
Թատերական ֆորումի օրերին սեզոնի առաջին պրեմիերան կներկայացնի Կալուգայի մարզային դրամատիկական թատրոնը, որի գլխավոր ռեժիսորը Ռոբերտ Մանուկյանն է: Նա բեմադրել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» ներկայացումը՝ հիմնված Միխայիլ Լերմոնտովի համանուն ստեղծագործության վրա։