Կամ պետությունը պետք է սուբսիդավորի՝ «Երևանի ՋԷԿ»-ի ու ԲԷՑ-ի վարկային պարտավորությունները փակվեն, կամ սակագինը պետք է թանկանա. Ղազինյան

09 Հունվարի 2026, 13:44

Տնտեսություն և Բիզնես

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նիստ գումարեց և հայտարարեց, որ սպառողների համար հոսանքի սակագինը չի բարձրանում, բայց այստեղ կան մի քանի խնդիրներ։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

«Էներգահամակարգի ամբողջ բալանսն ունի և՛ մինուսներ, և՛ պլյուսներ, այսինքն՝ ինչ-որ կազմակերպություններ ունենում են ֆինանսական մինուսներ, ինչ-որ կազմակերպություններ՝ պլյուսներ։ ՀԾԿՀ-ի կողմից տրված տեղեկանքով համակարգի ֆինանսական մինուսներն ու պլյուսները կազմում են 0:0, մինչդեռ նման բան, իմ անձնական կարծիքով, չի լինում, մաթեմատիկական որևէ հաշվարկով չի կարող լինել 0:0, ինչ-որ մի որոշակի թիվ պետք է լինի»,- ասել է Ղազինյանը:

Նա մեկ այլ խնդիր էլ անդրադարձավ։ «Ատոմակայանի համար նախատեսվել է որպես կանխատեսվող այլ ֆինանսական եկամուտ 12,7 միլիարդ դրամ։ Որտեղից՝ Աստված գիտի։ Այս տարի ատոմակայանը կանգնելու է 150 օր, կանխատեսվել է 12,7 միլիարդ դրամ այլ ֆինանսական եկամուտ, իսկ նախորդ տարի կանգնել էր 30-45 օր, բայց նախատեսված է եղել ընդամենը 189 միլիոն դրամ այլ ֆինանսական եկամուտ։

Իհարկե, իմ կարծիքն ունեմ, թե այդ գումարը որտեղից է նախատեսվում, բայց թող Հանձնաժողովը պատասխանի՝ որտեղի՞ց։ Նաև պատասխանի՝ «Երևանի ՋԷԿ»-ի ու ԲԷՑ-ի ֆինանսական վարկային պարտավորությունները, որոնք պետք է այս տարի փակեին, ինչո՞ւ են հետաձգել։ Իսկ հետաձգելու պայմաններում փակելու ժամանակ ի՞նչ են անելու։ Կա երկու տարբերակ՝ կամ պետությունը պետք է սուբսիդավորի, որպեսզի վարկային պարտավորությունները փակվեն, կամ սակագինը թանկանա»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիմա եթերում