Կամչատկայում երկրաշարժի ժամանակ 14-ամյա աղջիկ է ծննդաբերել. երեխայի ծնունդն ընդունող բժիշկը հայ է

30 Հուլիսի 2025, 23:48

Հայեր

Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ 14-ամյա աղջիկը ծննդաբերել է, հայտնում է SHOT-ը։ Ըստ տեղեկությունների՝ ծննդատան բլոկում ծննդկանի հետ եղել են նրա 35-ամյա մայրը, անեսթեզիոլոգը և մանկաբարձը, որոնք բարձր պրոֆեսիոնալիզմ են ցուցաբերել։

Ծննդաբերությունը բարեհաջող է անցել: 2950 գրամ քաշով առողջ աղջիկը լույս աշխարհ է եկել տեղական ժամանակով 12:20-ին։ Երեխային անվանել են Էվելինա։ Ընտանիքը մտադիր է դիմել տեղական իշխանություններին՝ խնդրելով բժիշկներին ներկայացնել պետական պարգևի։ Նշվում է, որ ծնունդն ընդունել է մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ադամյանը։

Չորեքշաբթի՝ հուլիսի 30-ի առավոտյան, Կամչատկայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որից հետո Կուրիլյան կղզիներում ցունամի է գրանցվել։ Նախնական տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսի ավազանում՝ Կամչատկայի թերակղզուց մոտ 160 կմ հարավ՝ 32 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի մագնիտուդն, ըստ տարբեր գնահատականների, հասել է 8.8-ի։ Այս երկրաշարժը ամենահզորն էր 1952 թվականից ի վեր:

Հիմա եթերում