Կամի Աբրահամյանը՝ TIFF տաղանդների զարգացման ծրագրի մասնակիցների թվում
02 Սեպտեմբերի 2025, 13:45
Գրող և ռեժիսոր Կամի Աբրահամյանը դարձել է TIFF տաղանդների զարգացման հնգօրյա հեղինակավոր ծրագրի 16 մասնակիցներից մեկը։ Այն տեղի կունենա սեպտեմբերին Տորոնտոյում:
Նախաձեռնությունը, որը կազմակերպվել է TIFF ռեժիսորների լաբորատորիայի շրջանակներում, ամեն տարի համախմբում է խոստումնալից հեղինակներին ճանաչված կինոգործիչների հետ՝ մասնակիցներին տրամադրելով մասնագիտական աճի բացառիկ հնարավորություններ, կրթաթոշակներ և աջակցություն նոր նախագծերին:
Կամի Աբրահամյանը »Pushcart» մրցանակի հավակնորդ է և «Creative Capital Award 2025»-ի դափնեկիր: Նրա «Трансмиссия» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել «BFI FLARE» փառատոնում 2019 թվականին, իսկ «Симптом» վավերագրական ֆիլմը ներկայացվել է «SF Doc Fest»-ում 2024 թվականին։