Կամո Ցուցուլյանը նշանակվել է Ոստիկանության պետ, իսկ Արամ Ղազարյանը՝ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն

19 Հունվարի 2026, 16:11

Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կամո Ցուցուլյանը նշանակվել է ոստիկանության պետ, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում՝ ազատվելով ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից։ Որոշումները հրապարակվել են ՀՀ կառավարության e-gov.am կայքում։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ էլ Արամ Ղազարյանն ազատվել է  ոստիկանության պետ-ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում։ 

Արամ Ղազարյանը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնում էր 2025 թվականի հունիսից, իսկ Կամո Ցուցուլյանը ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն էր նշանակվել 2023 թվականի հունվարից։