Կանաչիներով հացը. The MICHELIN Guide-ը հոդված է նվիրել «Ժենգյալով հաց» հայկական ռեստորանին
22 Հուլիսի 2023, 10:05
Michelin Guide-ը հոդված է հրապարակել ԱՄՆ-ում միակ հայկական ռեստորանի մասին, որը ներառվել է հեղինակավոր խոհարարական ուղեցույցում։
«Ժենգյալով հացը» գաստրոնոմիական ժառանգության մի կտոր է տարել Ամերիկա և հասցրել Գլենդել։
Հարցին՝ ինչո՞ւ ճաշացանկում միայն մեկ ուտեստ կա, սեփականատեր Վրեժ Օսիպյանը բացատրել է. «Սա իմ ամենասիրած ուտելիքն է։ Ժինգյալ նշանակում է կանաչի։ Սա կանաչիներով հաց է»:
Օսիպյանն ընդգծում է՝ հացն այցելուներին Հայաստան է տանում։ «Մենք ունենք նույն դիզայնը, ինչ Երեւանի մեր ռեստորանները: Սա «Հին Երեւանի» ազգային ու ավանդական ոճն է»:
Շուտով ճաշացանկը կընդլայնվի՝ ներառելով մսային ուտեստներ տարածաշրջանից, օրինակ լահմաջո կամ շաուրմա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ արցախյան «ժենգյալով հացը» և հայկական մատնաքաշը հայտնվել են Աշխարհի լավագույն հացերի թոփ տասնյակում։
Ըստ Taste Atlas-ի՝ 62-րդ տեղում հայկական մատնաքաշն է, իսկ 67-րդ տեղում ՝ արցախյան «ժենգյալով հացը»։