Կանադահայերը բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով ազատ արձակել Բաքվում պահվող բոլոր հայ գերիներին

28 Հունվարի 2024, 10:15

Հայեր | Քաղաքականություն

Այսօր Կանադայի Մոնրեալ քաղաքում տեղի է ունեցել «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնությունը։

Կանադայի ՀՅԴ անդամները հավաքվել էին Մոնրեալի կենտրոնում՝ TVANouvelles և Radio Canada շենքերի առջև, և պահանջում էին ԶԼՄ-ներում համարժեք լուսաբանել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և քաղբանտարկյալների ապօրինի ձերբակալությունները:

ՀՅԴ անդամները նաև ընդգծել են, թե որքան կարևոր է, որ Կանադայի կառավարությունը հաստատուն և սկզբունքային դիրքորոշում որդեգրի՝ պահանջելով անհապաղ և անվերապահ ազատ արձակել Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող բոլոր հայ կալանավորներին: