Կանադան Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելը չի բացառում. արտգործնախարար

27 Սեպտեմբերի 2023, 15:50

Քաղաքականություն

Կանադայի երկու ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները կոչ են արել վարչապետ Ջասթին Թրյուդոյի կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի ֆոնին։ Այս հայտնում է կանադական CBS հեռուստաալիքը։

«Նոր դեմոկրատական և «Քվեբյան ճակատ» կուսակցությունները կոչ են անում Թրյուդոյի կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ՝ ի պատասխան նրա Լեռնային Ղարաբաղ ռազմական ներխուժման»,- ասվում է հայտարարության մեջ։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Նոր դեմոկրատական կուսակցության անդամներն անցած շաբաթ նամակ են հղել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիին՝ կոչ անելով պատժամիջոցներ սահմանել Բաքվի դեմ։ Նամակի հեղինակները նշել են, որ այս հակամարտությունը լուծելու ռազմական ճանապարհ չկա, «միայն դիվանագիտական ճնշումը և համապարփակ երկխոսությունը կհանգեցնեն երկարաժամկետ լուծման»։

Նամակում նրանք կոչ են արել կառավարությանը դիտարկել «Ադրբեջանի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ նպատակային պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, որոնք պատասխանատու են տարածաշրջանում միջազգային իրավունքի ոտնահարման և մարդու իրավունքների խախտման համար»։

Հիմա եթերում