Կանադան ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա` հայ գերիներին ազատ արձակելու համար

05 Օգոստոսի 2024, 10:57

Քաղաքականություն

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին կրկնել է, որ Կանադան կշարունակի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ Հայաստանի հետ բարեխղճորեն համագործակցելու, հակամարտությունը բանակցությունների և խաղաղ քաղաքական լուծման ճանապարհով լուծելու համար, որը հարգում է Հելսինկյան սկզբունքները, ազատում է Բաքվում պահվող հայ գերիներին, հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ձեռնպահ մնում ուժի կիրառումից և սպառնալից հռետորաբանությունից: Այս մասին հայտնում է Կանադայի Հայ դատի հանձնախումբը:

Պաշտոնապես Ադրբեջանը հաստատում է միայն 33 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կալանավորումը, սակայն հայ իրավապաշտպանները պնդում են ևս 80 հայ գերիների մասին: