Կանադան լիարժեք աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը. Կանադայի ԱԳ նախարար

25 Հոկտեմբերի 2023, 15:00

Քաղաքականություն

Կանադան լիարժեք աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Այս մասին հայտարարել է Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում.

«Կանադան կանգնած է Հայաստանի ժողովրդի կողքին՝ աջակցելով նրա ինքնիշխանությանն ու անկախությանը։ Մենք հավատում ենք ձեր ժողովրդավարական ձգտումներին և պատրաստ ենք այս ուղղությամբ աշխատանքները խորացնել»,- ասել է Մելանի Ժոլին։

Կանադայի ԱԳ նախարարը նաև կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին հարգել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի իրավունքը։