Կանադայի ԱԳ նախարարը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը և կոչ անում ազատ արձակել հայ ռազմագերիներին
31 Հունվարի 2025, 09:20

Հայ ռազմագերիների և Արցախի նախկին առաջնորդների նկատմամբ Բաքվում շարունակվող կեղծ դատավարությունների ֆոնին Հայ դատի Կանադայի հանձնախմբին ուղղված նամակում արտաքին գործերի նախարար նախարար Մելանի Ժոլին խստորեն դատապարտել է Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը և կոչ անում.
-Ադրբեջանում բոլոր հայ ռազմագերիների և կամայականորեն կալանավորված էթնիկ հայերի անվերապահ ազատ արձակումը.
-Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը.
- Հայ խաղաղ բնակիչների անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց պապենական հողեր և համագործակցություն ականազերծման հարցում.
- Հայկական մշակութային ժառանգության պահպանում.
-Արցախի հիմնախնդրի լուծումը ԵԱՀԿ Մինսկի գործընթացով` Հելսինկյան սկզբունքներին համահունչ և Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության անհրաժեշտությանը: