Կանանց համար անվճար դասընթացներ՝ «Հայուհի» կենտրոնում

24 Դեկտեմբերի 2025, 23:23

Հայեր

Շատ մեծ հետաքրքրություն է առաջացրել հայուհու կոնցեպտը մեր աղջիկների մոտ. հավանաբար, կար այդ բացը: Այս մասին Alpha News-ին ասել է «Հայուհի» կանանց կենտրոնի տնօրեն Լիանա Մանուկյանը:

Ներկայացնելով կենտրոնի գործունեությունը՝ Լիանա Մանուկյանը նշել է, որ իրականացնում են անվճար կրթական ծրագրեր 18-ից բարձր տարիքի հայ կանանց համար՝ հնարավորություն տալով նրանց ձեռք բերել նոր գիտելիքներ ու հմտություններ ։

«Այս պահին ունենք անգլերենի, SMM դասընթացներ Երևանում և Վանաձորում: Մեկնարկել են հրուշակագործության դասընթացները, իսկ հաջորդ տարվանից կունենանք նաև արդեն վարպետաց դասեր՝ վարսահարդարում, մատնահարդարում, կար ու ձև և այլն»,- ասել է Մանուկյանը։

«Հայուհի» կենտրոնն օրերս միջոցառում է կազմակերպել Ներքին Խնձորեսկում։ Միջոցառման մասնակիցներն իրենց գոհունակությունն են հայտնել՝ նշելով, որ կենտրոնը կարողացել է երջանկացնել հայուհիներին: