«Կանազ» մշակույթի տան մոտ գտնվող 2 շենքերի բնակիչները տարհանվել են

25 Մարտի 2026, 22:01

Մշակույթ

Այսօր երեկոյան խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող նախկին «Կանազ» մշակույթի տանը։ Դեպքի վայր է մեկնել 13 մարտական հաշվարկ։

ՆԳՆ խոսնակը լրագրողների հետ զրույցում հաղորդել էր, որ շենքը գրեթե ամբողջությամբ այրվել է, իսկ հարակից շենքերի բնակիչները տարհանվել են։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ մշակույթի տանը բռնկված հրդեհը ժամը 21։11-ին մեկուսացվել է։