Թինա Կանդելակին շնորհավորել է պրոդյուսեր Դավիթ Քոչարովին ծննդյան օրվա առթիվ

20 Մայիսի 2025, 14:45

Հայեր

Ռուսաստանաբնակ հայտնի հեռուստահաղորդավարուհի, պրոդյուսեր Թինա Կանդելակին օրիգինալ տեսանյութ է հրապարակել՝ շնորհավորելով պրոդյուսեր, ռեժիսոր և սցենարիստ Դավիթ Քոչարովին ծննդյան օրվա կապակցությամբ:

«Քանի անգամ են մեզ ասել, որ մեր ճանապարհները տարբեր են, իսկ մենք, միևնույն է, նույն ճանապարհին ենք, և նույնիսկ կասեի՝ դրա հենց սկզբում։ Դու, իհարկե, հիանալի ես պարում, բայց շատ ավելի լավ է, երբ դու միավորում ես գաղափարներ և մարդկանց՝ ստեղծելով պատմություններ», — գրել է նա։