«Կանգուն Արցախ» ծրագրի շրջանակներում մեկնարկել են ֆիզիկական պատրաստության անվճար պարապմունքներ
13 Հունիսի 2023, 22:35
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կանգուն Արցախ» ծրագրի շրջանակում այսօր՝ հունիսի 13-ին, մայրաքաղաքում մեկնարկել են ֆիզիկական պատրաստության պարապմունքները:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Հայրապետյանը մանրամասնել է, որ 4 մարզաձևից անվճար պարապմունքները նախատեսված են մեկ ամիս ժամկետով։
«Համապատասխան ֆեդերացիաների մասնակցությամբ կկազմակերպվեն սեղանի թենիսի, վոլեյբոլի, հրաձգության, ինքնապաշտպանության պարապմունքներ։ Ծրագրի նպատակը քաղաքացիների ֆիզիկական պատրաստվածության աստիճանը բարձրացնելն է։ Կարող են բոլոր ցանկացողները, իսկ դասապարապմունքներն անց են կացվելու փորձառու մարզիչների կողմից»,-հավելել է փոխնախարարը։