Կաննում կայացել է հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ամերիկյան ֆիլմի ցուցադրությունը

22 Մայիսի 2024, 14:46

Մշակույթ

Կաննի 77-րդ կինոփառատոնի շրջանակներում երեկ տեղի է ունեցել Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմի պրեմիերան։ Հայկական կինոընկերությունը հայտնում է, որ ֆիլմը դիտելուց հետո հանդիսատեսը 7 րոպե ծափահարել է կինոգործիչներին։

Ֆիլմում առանցքային դերերը կատարել են հայտնի հայ կատակերգու և շոումեն Վաչե Թովմասյանը և դերասան Կարեն Կարագուլյանը։ Գլխավոր դերում հանդես է եկել Միկի Մեդիսոնը։

Կարենը ֆիլմում մարմնավորում է Թորոսին, Վաչեի հերոսի անունը Գառնիկ է։

Ֆիլմը պատմում է Բրուքլինից երիտասարդ մերկապարուհու և ռուս օլիգարխի որդու ամուսնության մասին, որը սպառնալիքի տակ է հայտնվում, երբ փեսացուի ծնողները մեկնում են Նյու Յորք՝ ստիպելու չեղյալ հայտարարել ամուսնությունը:

Նշենք, որ Կաննի կինոփառատոնի հաղթողները հայտնի կդառնան մայիսի 24-ին։

Հիմա եթերում