Կապանում զինծառայողը թեթև մարմնական վնասվածք է ստացել․ ՊՆ
27 Հոկտեմբերի 2025, 22:44
Կապանում զինծառայողը թեթև մարմնական վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, նրա առողջությանը և կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՊՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ զինծառայողի բուժումը կազմակերպվել է կայազորային հոսպիտալում, և Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխելու անհրաժեշտություն չի առաջացել։