Կապանը կդառնա ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքը

08 Հունիսի 2023, 18:30

Հայեր

Սոչիում ընթացող ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների նիստի արդյունքներով՝ Կապան քաղաքը (Սյունիքի մարզ) հայտարարվել է 2026թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք։

Կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ 2024թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք է հայտարարվել Տաշքենդը (Ուզբեկստան), 2025թ.՝ Գաբալան (Ադրբեջան), 2026թ.՝ Կապան քաղաքը (Հայաստան)։