Կարաչայ-Չերքեզիայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին

18 Նոյեմբերի 2023, 18:07

Մշակույթ

Alpha News-ը շարունակում է ներկայացնել Սփյուռքում գործող հայկական եկեղեցիների մասին պատմող շարքը:

Չերկեսկ քաղաքում՝ Կարաչայ-Չերքեզական Հանրապետության սրտում, կառուցվել է Հայ Առաքելական Եկեղեցու Սուրբ Գևորգ մատուռը:

Շենքի կառուցման նախաձեռնողը 2000 թ.-ի սկզբին ձևավորված հայկական համայնքն է:

Վարչակազմն անմիջապես հավանություն է տվել գաղափարին, և սկիզբ է դրվել շինարարությանը, որն իրականացվել է հենց հայ համայնքի միջոցներով։

Եկեղեցու կառուցմանը ակտիվ մասնակցություն են ունեցել նաև տեղի հայ համայնքի առաջնորդները։