Կարապետյան-Խլղաթյան զույգը Եվրոպական խաղերի հրաձգության զույգերի պայքարում դարձել է արծաթե մեդալակիրներ

23 Հունիսի 2023, 19:04

Սպորտ

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը դարձել են Եվրոպական խաղերի փոխչեմպիոններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանում ընթացող Եվրոպական խաղերի հրաձգության 10մ  օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում հավաքելով 581 միավոր՝ զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը: Առաջին տեղում Իտալիայի թիմն է: 

Նախօրեին անհատական մրցապայքարում Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը չէին հաղթահարել որակավորման փուլի արգելքը:

Եվրոպական խաղերին մասնակցում են 49 երկրի 7000-ից ավել մարզիկներ: Հայաստանն այս տարի ներկայացնում են 9 մարզաձևի 57 մարզիկներ: