Սամվել Կարապետյանի առողջական վիճակը վատթարացել է պետության պարտականությունների չկատարման հետևանքով․ Գասպարյան

13 Հունվարի 2026, 17:09

Քաղաքականություն

Գործարար և բարերար Սամվել Կարապետյանը, պետության կողմից պարտականությունների չկատարելու հետևանքով, հայտնվել է առողջական վատ վիճակում։ Այս մասին հայտարարել է գործարարի փաստաբան Լիանա Գասպարյանը:

«Ինչպես նշվեց, Սամվել Կարապետյանը երբևիցե չի դժգոհել առողջական վիճակից, սակայն պաշտպանական կողմը մշտապես՝ սկսված դեռևս 2025 թվականի հունիսի 23-ից, յուրաքանչյուր 2-3 օրը մեկ գրություններ է հասցեագրել՝ ապահովելու համար Սամվել Կարապետյանի պատշաճ բժշկական ստուգումները։ Այդ գրությունները ես անձամբ եմ ներկայացրել, խոսել եմ քրեակատարողական բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ, որոնք վստահեցրել են, որ շատ արագ կազմակերպելու են հետազոտությունը։ Մինչդեռ մինչ օրս՝ յոթ ամիս անց, ինչպես տեսանք, որևէ գործողություն տեղի չի ունեցել»,- ընդգծել է Գասպարյանը։

Նրա խոսքով՝ բժշկական կենտրոնը ևս կառավարվում է մեկ կետից և չի կատարում այն պարտականությունները, որոնք դրված են իր վրա։

Հիմա եթերում