Կարապետյանի թիմը Կրոնական ազատությունների ալյանսը համարում է արտաքին աշխատանքի կարևոր ուղղություն․ Հակոբ Բադալյան

03 Փետրվարի 2026, 14:30

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը Alpha News-ի հետ զրույցում կարևորել է Հայաստանի մասնակցությունը Վաշինգտոնում անցկացվող Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին՝ ընդգծելով դրա քաղաքական և արտաքին քաղաքական նշանակությունը։

Բադալյանի խոսքով՝ բարերար, գործարար Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը գագաթնաժողովի ընթացքում խոսել է ինչպես Հայաստանում առկա հասարակական-քաղաքական խնդիրների, այնպես էլ Արցախի շուրջ ընթացող իրողությունների մասին։ Նա նշել է, որ ինքնին այդ միջոցառմանը մասնակցությունը հետաքրքիր է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ տարի նույն հարթակում հանդես է եկել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի հասարակական-քաղաքական զարգացումները մշտապես գտնվել են արտաքին գործոնների ազդեցության ներքո, և այս համատեքստում արտաքին քաղաքական աշխատանքը դառնում է առանցքային՝ հատկապես այն ուժերի համար, որոնք հավակնում են էական դեր ունենալ կամ իշխանության գալ»,- նշել է Բադալյանը։

Նրա խոսքով՝ այդ տեսանկյունից հետաքրքիր է նաև այն, որ Կարապետյանի թիմը արտաքին աշխատանքի ուղղություններից մեկը դիտարկել է հենց Կրոնական ազատությունների ալյանսի նախաձեռնությունը։

Մանրամասները՝ տեսանյութում: