Կարապետյանը լինելով բանտարկված, հաղթանակներ է գրանցում միջազգային և ՀՀ դատարաններում. Սիմոն Կարապետյան
31 Հուլիսի 2025, 12:05
Փաշինյանը վերջին տարիներին Ալիևից ավելի ադրբեջանամետ է, քան որևէ այլ մեկը: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է «Հայկական գանձեր» ասոցիացիայի փոխնախագահ Սիմոն Կարապետյանը:
«Հայաստանը տարվում է թուրքացման և ադրբեջանացման, ու դրանում կասկած չկա: Նիկոլ Փաշինյանը վերջին 2-3 տարիներին Ալիևից ավելի շատ ադրբեջանամետ է, քան որևէ այլ մեկն այս երկրագնդում: Նույնիսկ շատ դեպքերում Փաշինյանի որոշումներից անակնկալի էր գալիս հենց Ալիևը: Այս դեպքում հնարավոր չէ հերքել, որ մեզ տանում են ադրբեջանացման, հայկական արժեքների վերացման: Իսկ եկեղեցին այսօր այն միակ ուժն է, որ պահում է մեր երկիրը, բայց Փաշինյանը գնում է նաև այդ ինստիտուտի քայքայմանը»,- նշել է Կարապետյանը:
Նրա խոսքով՝ Սփյուռքում մարդիկ գիտեն՝ այն ամենն, ինչ տեղի է ունենում ՀՀ-ում, կապ չունի հայ ազգի հետ:
«Հայաստանում տեղի ունեցողից այստեղ՝ Սփյուռքում բնակվողներս ուղղակի ամոթալի վիճակում ենք: Բայց, փառք Աստծո, ինձ շրջապատող մարդիկ գիտեն, որ այս ամենն ուղղակի քաղաքականություն է, և այն ամենն, ինչ տեղի է ունենում այս ընթացքում, կապ չունի հայ ազգի, պատմության ու մշակույթի հետ: Եվ ուրախալի է, որ գոնե մտածող մարդկանց շրջանում Նիկոլ Փաշինյանը ընդունվում է որպես անձ, և ոչ թե պետություն»,- եզրափակել է Կարապետյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։