Կարատեիստ Գոռ Ներսիսյանը՝ БРИКС-2024-ի բրոնզե մեդալակիր

17 Հունիսի 2024, 08:50

Սպորտ

Հայ կարատեիստ Գոռ Ներսիսյանը (84 կգ) բրոնզե մեդալ է նվաճել՝ Հայաստանին բերելով չորրորդ մեդալը БРИКС-2024 Կազանում կայացած խաղերում։ Այս մասին գրում է sportball24-ը․com-ը։

Այս քաշային կարգում հաղթող է ճանաչվել հայազգի Էդուարդ Գասպարյանը Ռուսաստանից: Գոռ Ներսիսյանը մրցաշարի ընթացքում հաղթել է ուզբեկին և սերբին, իսկ կիսաեզրափակչում պարտվել Էդուարդ Գասպարյանին: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ մարզիկն ուժեղ է գտնվել չինացուց։